ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԿԲ-ի նախագահը փորձում է ինքն իրեն արդարացնել

ԿԲ-ի նախագահը փորձում է ինքն իրեն արդարացնել
11.11.2016 | 01:00

ՊԵԿ-ը փորձում է «քնից» արթնացնել բանկ-տնտեսավարող հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ տնտեսություն և բանկեր հարաբերությունը խիստ փոխկապակցված է, գաղտնիք չէ նաև այն, որ վերջերս գործարարներն այնքան էլ հաճախ չեն դիմում բանկերին՝ վարկեր վերցնելու համար։

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԲ-ի նախագահին փոխանցեց օրինապահ հարկատուներին բանկային արտոնյալ պայմաններ հատկացնելու ՊԵԿ-ի առաջարկը։ Ինչպես և սպասվում էր, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը պատրաստակամորեն համաձայնեց։ Եթե նկատենք, որ վերջին շրջանում լայնորեն շրջանառվում են Արթուր Ջավադյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները, ապա կարելի է հասկանալ, թե ինչու առաջին անգամ ԿԲ-ի ղեկավարը չպաշտպանեց առևտրային բանկերի շահերը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ